«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Ամերիկյան քաղաքականության էությունը

Ամերիկյան քաղաքականության էությունը
02.03.2026 | 17:43

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ը կտրուկ փոխեց իր արտաքին քաղաքականության կարևորագույն էլեմենտներից մեկի` ամերիկյան «փափուկ ուժի» կիրառման փիլիսոփայությունը, որը բավականին հաջող աշխատել էր ԽՍՀՄ փլուզումից հետո։

Նույնիսկ Ջ. Նայը սկսեց դիտարկել «փափուկ ուժի» կոնցեպտի կերպափոխման հրամայականը։ Իսկ արդեն 2003-ին Սյուզան Նոսսելը առաջարկեց նոր տերմին` «խելացի ուժ», (Smart power), որն հետագայում կոնցեպտուալիզացիայի ենթարկվեց հենց Ջ. Նայի կողմից։

Նայը և Նոսսելը նշում էին, որ հատկապես իրաքյան ռազմական օպերացիան կտրուկ փոխեց ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմունքը, և ատելությունն ԱՄՆ-ի նկատմամբ կտրուկ աճեց, ու պատճառը բացահայտ «կոշտ ուժի» (hard power) կիրառումն էր և դաշնակիցների ու ՄԱԿ-ի կողմից բացահայտ և անվերապահ աջակցություն չստանալու հանգամանքը, որը նվազեցրեց գործողությունների միջազգային լեգիտիմությունը։

Ու էստեղ Ջ. Նայն ակնարկում էր, որ ոչ թե ԱՄՆ-ի պատվիրակները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պետք է համոզեին, այլ մինչև նիստը պետք է մանրակրկիտ աշխատանք տանեին բոլոր երկրների պատվիրակությունների հետ, որից հետո ամեն ինչ այլ ընթացք կունենար, ու սա էլ մեկնաբանվում էր որպես «խելացի ուժ»:

Իրանի նկատմամբ գործողությունները բացահայտ կոշտ ուժի կիրառում են՝ առանց նվազագույն միջազգային լեգիտիմության, որի հետադարձ ազդեցությունը կլինի ԱՄՆ-ի նկատմամբ ատելության նոր ալիքի թևածումը տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 249

Մեկնաբանություններ